Մենք պետք է կարողանանք ներկայացնել, թե երկրի համար ինչ մեծ ներդրում ունենք․ Դավիթ Երեմյան (տեսանյութ)

Մենք պետք է կարողանանք ներկայացնել, թե երկրի համար ինչ մեծ ներդրում ունենք․ Դավիթ Երեմյան (տեսանյութ)

Ռեստորանների միությունն այսօր «Էրեբունի պլազայում» անցկացրեց իր հիմնադիր ժողովը։ Ելույթով հանդես եկան հայաստանյան տարբեր հայտնի ռեստորանների հիմնադիրներ։ «Երեմյան փրոջեքթս»-ի հիմնադիր, «Երևան պանդոկ» ռեստորանների ցանցի ղեկավար Դավիթ Երեմյանն իր ելույթում ասաց, որ ռեստորանային ոլորտը վերջին տարիներին Հայաստանում շատ դինամիկ զարգացում է ապրում։ «Հետաքրքիր կոնցեպտներ, գեղեցիկ ռեստորաններ, բայց անելիքներ շատ կան, ու խնդիրներն են շատ։ Ես կուզենայի մի քանի խնդիր վեր հանեի, որոնք որ կարևոր են ու հրատապ են»,-ասաց Դավիթ Երեմյանը՝ թվարկելով իրենց ոլորտում առկա խնդիրները։

Առաջինը, ըստ Երեմյանի, պետական կառույցների հետ ճիշտ աշխատանքն է։ «Մենք պետք է ներկայանանք ոչ միայն հարկատու և գործատու, այլ նաև կարողանանք ներկայացնել, թե երկրի համար ինչ մեծ ներդրում ունենք և ինչ մեծ ներդրումներ ենք անում։ Մենք զարգացնում ենք տուրիզմը։ Մենք շատ մեծ զարկ տվեցինք գինեգործությանը»,-ասաց պարոն Երեմյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։