Հերոսը չի սողում, զենքերն օրինական են. Նազիկ Ամիրյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Հերոսը չի սողում, զենքերն օրինական են. Նազիկ Ամիրյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

«Հերոսը չի սողում»: Այս մասին դատական նիստի ընդմիջումից հետո լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: 
Նա նշեց, որ շոու է սարքվել, եւ զենք-զինամթերքն օրինական են:

Մեր հարցին, թե պատկերացնո՞ւմ էր, որ մի օր մեղադրյալի կարգավիճակում է լինելու, ասաց. «Թուրքերի, ադրբեջանցիների մոտ եմ ունեցել»:

Նա այլեւս հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց:

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր տեղի է ունենում Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նախնական նիստը, որտեղ քննարկվում է Գրիգորյանի խափանման միջոց կալանավորման հիմնավորել լինել-չլինելու հարցը: 

Հիշեցնենք՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` «Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել է հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր: