Դատավորը կեղծ տվյալ է ներկայացրել հայտարարագրում

Դատավորը կեղծ տվյալ է ներկայացրել հայտարարագրում

Գլխավոր դատախազը դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։

Իսկ թե ինչո՞ւ է դատավորի դեմ նման գործընթացներ սկսվել, դատախազությունից չպատասխանեցին՝ պատճառաբանելով, թե նախաքննական գաղտնիք է։

Մենք տեղեկացանք, որ դատավորի հայտարարագրում նշված է, որ ինքը որպես փոխառություն տվել  է գումար, սակայն հետագայում պարզվել է, որ իրականում նման բան չի եղել, ինչը նշանակում է հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնել: 

Իսկ քանի որ հայտարարագիր լրացնելը բխում է դատավորի լիազորություններից, այդ իսկ պատճառով նախաքննական մարմինը հիմա ԲԴԽ-ում Անի Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու հարց է լուծում, առանց կալանքի թույլտվության: