Գյումրիում կախված են գտել մարզադպրոցի մարզիչին

Գյումրիում կախված են գտել մարզադպրոցի մարզիչին

Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են երեսուն տարեկանին մոտ  տղամարդու դի։ Տղամարդը միջանցքում կախված է եղել՝ գազի խողովակից։

Ավելի ուշ պարզվել է, որ նույն տան բնակիչ Գ․ Մանուկյանն է։ Հայտնի դարձավ, որ երիտասարդը Գյումրու Օլիմպիական մարզադպրոցի մարզիչ էր։

Կատարվածից դպրոցի անձնակազմը ցնցված է։ Մտերիմների խոսքով, մահացածը շատ հավասարակշիռ և պարտաճանաչ անձնավորություն էր, և չեն կարող ասել, թե որն է նման քայլի պատճառը։

Մուշի ոստիկանական բաժանմունքում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Այս պահին մարզիչի ինքնասպանության համար որևէ դրդապատճառ կամ վարկած չի շրջանառվում։