Բժշկին 250 հազար դրամով տուգանել են՝ «Գարդասիլի» մասին խոսելու համար․ նա հայց է ներկայացնում դատարան

Բժշկին 250 հազար դրամով տուգանել են՝ «Գարդասիլի» մասին խոսելու համար․ նա հայց է ներկայացնում դատարան

«Շանթ» հեռուստաընկերությունով «Բուժինֆո» հաղորդման հեղինակ եւ վարող, բժիշկ Վահե Տեր-Մինասյանը դատի է տալիս  ՀՀ Առողջապահական և աշխատաքի տեսչական մարմնին: Պատճառն այն է, որ այս մարմինը նրան տուգանել է 250 հազար դրամով՝ նույն հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական ծրագրում «Գարդասիլ» պատվաստանյութի մասին խոսելու համար:
«Հրապարակ»-ի հետ զրույցում Տեր Մինասյանը մանրամասնեց, թե ինչ է ասել եթերում, եւ նշեց, որ այդ մարմինն իրավունք չուներ իրեն տուգանելու:

«Խոսքը վերաբերում է «Գարդասիլի» հետ կապված քննարկումներին․ երբ  նույն օրվա մեջ եղել էր երկու կոնֆերանս, մեկը տվել էր առողջապահության նախարարությունն իր մասնագետներով, երկրորդը այն մարդկանց խումբը, որոնք ասում են՝ դա վատ բան ա: Բոլոր լրատվամիջոցները ցույց էին տվել, այդ ֆոնի վրա մեր հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդումն ինձ հրավիրում է որպես ուռուցքաբան, որպեսզի պարզաբանենք: Տեսչությունը հիմա ասում դեղերի մասին իրավունք չունեիք լրատվամիջոցներով ինֆորմացիա տալ, ընդ որում հետաքրքիր այն է, որ այն երկու ասուլիսները ոչ մի բան, ոչ մասնագետների կարծիքները ոչ մի բան․․․․ Տեղեկատվություն տալն ո՞րն է, ես չեմ գնացել ասել՝ իր մեջ սա է պարունակում, ուտելուց հետո եք խմում, դա հանրային քննարկում է, հանրային հարց է: Մարդիկ պետք է ընտրեն՝ ուզում են  անել թե չեն ուզում անել, ես լավն ու վատը չեմ ասել, ես բացատրել եմ՝ ինչ է իրենից ներկայացնում: Ավելին ասեմ՝ իրենք ինձ տուգանելու իրավունք չունեն, որովհետեւ այդ հարցով պետք է զբաղվի առողջապահության կամ նրան ենթակա կառույցները: Տեսչությունը առանձին է, ասում են՝մենք իրավահաջորդ ենք»:

Ըստ բժշկի՝ իր դեմ ինչ-որ մեկը բողոքել է եւ առաջիկա օրերին ընթացքում դատական հայց կներկայացնի ընդդեմ տեսչության․ «Դա խոսքի ազատություն  է, դա կարծիք է, ես հո էդ դեղը չեմ վաճառում, դա աբսուրդ է: Այդ ֆոնի վրա ես որոշել եմ՝ իրավաբանների եմ վարձելու․ բոլոր լրատվամիջոցները, պաշտոնյաները, նախարարը, Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահը, պատգամավորները, որոնք ԱԺ ամբիոնից խոսում էին, վարչապետը իրենց բոլորի վրա կգրենք, թող բոլորին տուգանեն: Բոլորը կգնան դատարան, այնտեղ բոլորը կհաղթեն եւ ամեն մեկի համար տեսչությունը ստիպված կլինի կլորիկ գումարներ վճարեն: Թող կառավարությունն իրենց հարցերը լուծի, հասկանանք՝ ինչով են զբաղված, ինչ են անում: Հայցադիմումը այս երկու օրերի մեջ կներկայացնենք: Ես իրենց բացատրել եմ, որ դա պետական ծրագիր է, իրենք էլ պետական մարմին են եւ փոխանակ պետական ծրագրին աջակցեն, ինչով են իրենք զբաղվում»: