Մանվել Գրիգորյանի համար գրավի միջնորդություն են ներկայացրել

Մանվել Գրիգորյանի համար գրավի միջնորդություն են ներկայացրել

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական կողմի բողոքը քննությունը։ Պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանքը երկարաձգելու մասին որոշումը։

Նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը պակաս փաստաթղթեր ուներ։

Գրիգորյանի պաշտպանները նաեւ գրավի միջնորդություն են ներկայացրել դատարան։

Նշենք, որ արդեն 2 օր՝ Գրիգորյանը գտնվում է ծանր վիճակում. նա «Սուրբ Գրիգուր Լուսավորիչ» ԲԿ֊ում է՝ վերակենդանացման բաժանմունքում։