Պերուի հավաքականը Ամերիկյան գավաթի կիսաեզարփակչում է

Պերուի հավաքականը Ամերիկյան գավաթի կիսաեզարփակչում է

Պերուի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթելով Ուրուգվայի հավաքականին, դուրս է եկել Ամերիկյան գավաթի կիսաեզրափակիչ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Հանդիպումը տեղի է ունեցել Սալվադորում, «Ֆոնտե Նովա» մարզադաշտում։ Ուշագրավ է եղել այն, որ խաղի հիմնական ժամանակի ընթացքում հաշիվը մնացել է 0։0։ Տուգանայինների շարքով հաղթել են պերուացիները 5։4 հաշվով, այն դեպքում, երբ ուրուգվայցիները երեք գնդակ խփել են, սակայն արբիտրը չի հաշվել։ Կիսաեզրափակչին Պերուն հուլիսի 2-ին կհանդիպի Չիլիի հավաքականի հետ։ Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն բրազիլացիներն ու արգենտինացիները։