Huawei-ի հանդեպ ԱՄՆ սահմանված սանկցիաները կհանվեն

Huawei-ի հանդեպ ԱՄՆ սահմանված սանկցիաները կհանվեն

Այն բանից հետո, երբ նախօրեին, «Մեծ Քսանյակի» շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպեց Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, չինական Huawei ընկերության հանդեպ սահմանված ամերիկյան սանկցիաները չեղյալ հայտարարվեցին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել անձամբ Սպիտակ տան ղեկավարը, ճապոնական Օսակայում տեղի ունեցած իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

Business Insider պարբերականի փոխանցմամբ, Թրամփը ասել է, որ ամերիկյան բոլոր ընկերությունները կկարողանան շարունակել գործարքներ կնքել, գնել ու վաճառել չինական ընկերության հետ։ Նա նկատել է, որ արգելքի պայմաններում, Huawei-ի հետ բիզնես վարել կարող էին միայն մի քանի ընկերություններ, սակայն մյուսների համար կլիներ տխուր եւ որոշել են հանդիպումից հետո այդ արգելքը հանել։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Միացյալ Նահանգների իշխանությունները չինական տեխնոլոգիական ընկերությանը ներառել էին սեւ ցուցակի մեջ, ինչը առաջիկա տարիներին կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել առաջատար տեխնոլոգիաների շուկայում։ Ընդհանուր վնասը առաջիկա տարիների համար գնահատվել էր 32 միլիարդ դոլար։