Մադամ Տյուսոյի թանգարանից հանվել է Թերեզա Մեյի մոմաձույլ արձանը

Մադամ Տյուսոյի թանգարանից հանվել է Թերեզա Մեյի մոմաձույլ արձանը

Մադամ Տյուսոյի թանգարանի աշխատակիցները հեռացրել են ցուցանմուշներից Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Թերեզա Մեյի մոմաձույլ արձանը, այն դեպքում, երբ նա դեռ պաշտոնապես չի հեռացել իր զբաղեցրած պաշտոնից։

Նման որոշում կայացվել է թանգարանի այցելուների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում։ Այս մասին գրում է The Sunday Times-ը։

Նշվում է, որ Թերեզա Մեյի արձանի վրա ծախսվել է 190 հազար դոլար։ Նա պատկերվել էր Դաունինգ-սթրիտ 10 հասցեն պատկերող դռան ֆոնին։ Հիշեցնենք, որ այդ հասցեում է գտնվում բրիտանական վարչապետի նստավայրը։