Մեսսին դժգոհ է Ամերիկյան գավաթի այս տարվա մրցաշարից

Մեսսին դժգոհ է Ամերիկյան գավաթի այս տարվա մրցաշարից

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին դժգոհ է Ամերիկյան գավաթի այս տարվա խաղերից; Նա կարծում է, որ սա լավագույն գավաթի խաղերը չեն, որ կարող էին լինել։ «Եթե անկեղծ խոստովանեմ, ապա Ամերիկյան գավաթի այժմ ընթացող խաղերը լավագույնը չեն իմ համար։ Սա այն չէ, ինչ ես սպասում էի։ Դու չունես հնարավորություն։ Այն ֆուտբոլիստները, որոնք ցանկանում են ինչ որ հատուկ բան անել, որ մրցակցին շրջանցեն, ծանր փորձության են ենթարկվում»,- վենեսուելական հավաքականի հետ հանդիպումից հետո ասել է արգենտինացի ռմբարկուն, հուսադրելով, որ կարեւորը այն է, որ իրենք հաղթում են։