Տարբեր երկրների հատուկ ծառայությունները որոշել են խեղաթյուրել պատմությունը

Տարբեր երկրների հատուկ ծառայությունները որոշել են խեղաթյուրել պատմությունը

Նորագույն պատմությունը որոշ երկրներում սովորեցնում է, որ 1941-1945 թվականների հայրենական պատերազմի ժամանակ Ուկրաինան ֆաշիստներից ազատագրել է ոչ ավել, ոչ պակաս Ամերիկայի ազատարար բանակը։

Այսօր գիտական մի կոնֆերանսի ժամանակ նման տեղեկատվություն տվեց Հայաստանում Բելառուսի դեսպանը։

Իրավամբ, այն աստիճանի է աշխարհը դեգրադացվել, որ տարբեր երկրների հատուկ ծառայությունները, հաշվի առնելով այս օրերին Ուկրաինայի կարգավիճակը, հարաբերությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որոշել են խեղաթյուրել պատմությունը, որ բարեկամ ԱՄՆ-ն դեռ նախորդ դարում ազատագրել է Ուկրաինան։

Հիշեցման կարգով արձանագրեմ, որ Ուկրաինան ազատագրվել է Ուկրաինական ռազմաճակատի կողմից, որի ընդհանուր հրամանատարը եղել է Հովհաննես Բաղրամյանը։

Ամիսներ առաջ, երբ հարևան մելիքության մելիքն ի լուր աշխարհի հայտարարեց, որ Երևանը Ադրբեջանի պատմական տարածք է, ոչ մեկը չարձագանքեց, ուստի մի զարմացեք, որ Ուկրաինան Հովհաննես Բաղրամյանի հրամանատարությամբ ազատագրել է ԱՄՆ-ն, իսկ Եվրոպան թուրքերի պատմական հայրենիքն է։

Լեզվի տակ ոսկոր չկա։

Լևոն Բաղդասարյան, փաստաբան