Ուկրաինայի նախագահը հրաժարվել է իր երկրի տարածքում ինքնավարություններ ստեղծելուց

Ուկրաինայի նախագահը հրաժարվել է իր երկրի տարածքում ինքնավարություններ ստեղծելուց

Ուկրաինայի նախագահ Պեգրո Պորոշենկոն հայտարարել է, որ երբեք իր երկրի տարածքում ինչ ինչ ինքնավարություններ չի ստեղծի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ նման հայտարարությամբ Ուկրաինայի նախագահը հանդես է եկել Անդրկարպատիայի մարզում ընտրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ «Մենք զարգացնում ենք ապակենտրոնացումը, սակայն բացառում ենք որպեւ կերպ փաթաթել ինքնավարություններ մարդկանց»,- ասել է նախագահ Պորոշենկոն, շեշտելով, որ Ուկրաինան ունիտար պետություն է։ Ավելի վաղ, հիշեցնենք, որ «Ուկրաինական ընտրությունը ժողովրդի իրավունքն է» հասարակական շարժման ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը, ով ներկայացնում է Կիեւը Արեւելա-Ուկրաինական հակամարտության կարգավորմամբ զբաղվող ենթախմբում, առաջարկել է Դոնբասի համար սահմանել ինքնավարություն՝ Ուկրաինայի կազմում, ինչը ենթադրում է, որ ռեգիոնում կստեղծվեն պետական կառավարման սեփական մարմինները, ներառյալ տեղական պառլամենտը եւ կառավարությունը։ Այս հայտարարությունից հետո Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Մեդվեդչուկի վրա՝ պետական դավաճանության, Ուկրաինայի անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն կատարելու հոդվածներով։