«Մեր հայ դաշնակիցներին աջակցելու ժամանակն է»․ ֆրանսիացի պատգամավորները և ֆրանսահայերը մեծ հավաք են անցկացրել

«Մեր հայ դաշնակիցներին աջակցելու ժամանակն է»․ ֆրանսիացի պատգամավորները և ֆրանսահայերը մեծ հավաք են անցկացրել

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն հայտնել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց ի աջակցություն Արցախի հավաք են անցկացրել։

«Համախմբվեցինք Ֆրանսիայի ԱԺ դիմաց՝ կոչ անելով վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ դադարեցնելու հարձակումները Հայաստանի և Արցախի վրա։ Արտակարգ իրավիճակ է։ Մեր հայ դաշնակիցներին աջակցելու ժամանակն է»,- գրել է նա։