11 հազար դրամ՝ թղթի կտորի համար

11 հազար դրամ՝ թղթի կտորի համար

Հայաստանը մի երկիր է, որտեղ դու կարող ես 11 հազար դրամ վճարել մեքենայի տեխզննման համար ու տեխզննում չանցնել՝ մի հատ թղթի կտոր վերցնել, խփել դիմապակուն, պրծնել։

Հիմա հարց՝ ինչի՞ համար եմ ես էսօր վճարել 11 հազար դրամ, ո՞ր ծառայության դիմաց։ Էս հարցը տալիս էի նախորդ իշխանություններին, որոնք վատն էին, ու խելքը գլխին պատասխան չէի ստանում, հիմա նոր իշխանությունից կա՞ մեկը, որ կարող է իմ էս հարցին խելամիտ պատասխան տալ։

Հ․Գ․ Պատկերացնել կարելի է՝ ինչեր կանեի ես էդ 11 հազար դրամով, եթե էսօր անիմաստ չտայի դա բանկերին՝ վրայից էլ 700 դրամ միջնորդավճար։ Հեչից մի 25 լիտր բենզին կլցնեի, մի 1000 դրամ էլ կավելացնեի զոլավոր սառոչկա կառնեի (կլեչատնին արդեն առել եմ), հեռախոսիս ապառիկը կմուծեի, պլյուս՝ ԱԺ-ի բուֆետի պարտքերս կտայի (500 դրամ), ու դեռ տակը էլի փող կմնար վաղը ընդմիջում անելու․․․ :)