Ադրբեջանում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞ր

Ադրբեջանում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞ր

Միլլի մեջլիսի արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին տեղեկատվությունը բուռն քննարկումների տեղիք է տվել: Ադրբեջանական մամուլում կարծիքներ են հնչում, որ խորհրդարանը կարող է ընդունել ինքնալուծարման որոշում, եւ կնշանակվեն արտահերթ ընտրություններ: Դրանով են, ըստ երեւույթին, պայմանավորված ուժային կառույցներում վերջերս տեղի ունեցած նոր նշանակումները: 

Կարծիք կա, որ Իլհամ Ալիեւը խիստ անհանգստացած է անցյալ տարի Հայաստանում կատարված իշխանափոխությունից եւ վերջերս Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերից եւ փորձում է կանխել ներքաղաքական ցնցումներն Ադրբեջանում: Ինչպես կարծում է ադրբեջանական ընդդիմադիր Ազգային-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Մուխթարլին, իշխանությունը մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել առաջիկա աշնանը: 

Դրան ընդառաջ Բաքվում ձեւավորվել է «Ժողովրդավարական փոփոխությունների պլատֆորմ» քաղաքական-հասարակական կառույցը, որն իր առջեւ դրել է ազատ, արդար եւ թափանցիկ խորհրդարանական ընտրություններ ապահովելու նպատակ: