Զելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում Կիևը

Զելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում Կիևը

Լեհաստանում բացահայտվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ իրականացնելու պլանները։ Կասկածյալը կալանավորվել է։  Այս մասին հայտնում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:

«2024 թվականի ապրիլի 18-ին Լեհաստանի դատախազության պահանջով Վարշավայի շրջանային դատարանը հարձակվողի նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանավորումը», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: 

ԱԾ-ում պնդել են, թե կալանավորվածն իբր ռուս գործակալ է, ով կապեր է ունեցել Ռուսաստանի հետախուզական ծառայությունների հետ։

Հետաքննության տվյալներով՝ նա տեղեկատվություն է հավաքել և փոխանցել Ռժեզով-Յասիոնկա օդանավակայանի անվտանգության մասին՝ Լեհաստանում գտնվելու ընթացքում նախագահ Զելենսկու դեմ հնարավոր մահափորձը պլանավորելու համար։ Ուկրաինայի ԱԾ-ի աշխատակիցներն ու դատախազները նախազգուշացրել են Լեհաստանի իշխանություններին ենթադրյալ մահափորձի մասին՝ նրանց տրամադրելով կարևոր ապացույցներ։

URA.RU-ն հարցում է ուղարկել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությանը՝ տեղեկությունը ճշտելու համար։ Մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել: