Վարչապետը լրագրողներին հիշեցրեց «Ոսկե ձկնիկի» անեկդոտը (տեսանյութ)

Վարչապետը լրագրողներին հիշեցրեց «Ոսկե ձկնիկի» անեկդոտը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այսօր հայ-իտալական բիզնես ֆորումից հետո խոստացել էր լրագրողներին պատասխանել երեք հարցի։ Եկավ, իր խոստացած երեք հարցին պատասխանեց, երեքն էլ՝ Աբովյանի ընտրությունների թեմայով, ու ուզում էր հեռանալ, երբ լրագրողները փորձեցին էլի հարցեր տալ։

Այստեղ Նիկոլ Փաշինյանը որոշեց մեզ պատմել «Ոսկե ձկնիկի» անեկդոտը, թե ինչպես է մեկը ոսկե ձկնիկ բռնում։ Ձկնիկն ասում է, որ երեք ցանկության հնարավորություն ունի։ «Ասում է՝ Mercedes S-Class, բնակարան քաղաքի կենտրոնում և մեկ միլիոն դոլար՝ սա մեկ»,-ասաց վարչապետը, ծիծաղեց ու հեռացավ՝ հասկացնելով, որ մենք մեր հարցերն արդեն սպառել ենք։