Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս

Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս

Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս մանրամասնները քիչ անց»։

Հետաքրքիր է, որ գրառման տակ մեկնաբանություն է թողել նաեւ Ոստիկանության հասարայնության եւ լրատվության կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը․ «Ոստիկանության պետը ձեզ եւ առհասարակ որեւէ մեկին չի սպառնում, հակառակը՝ ոստիկանության պետն ու նրա ղեկավարած կառույցը կոչված են պաշտպանելու ձեզ եւ բոլորին ամեն տեսակ սպառնալիքից։ Ես ձեզ առաջարկեցի ոստիկանությունում հաղորդում տալ եւ դրանով հնարավորություն ընձեռել բացահայտել ձեր հետ կատարվածը։ Փոխարենը նախընտրեցիք հրապարակավ մերկապարանոց հայտարարությամբ հանդես գալ։ Եթե դուք իրականում ուզում եք պարզել կատարվածը, ապա մի եւ օրինական ձեւ կա՝ դիմել իրավապահ կառույցին, հակառակ դեպքում ստիպված ենք կարծել, որ ձեր ասածները միայն ու միայն աղմուկ բարձրացնելու ու դրանից ինչ-ինչ շահ քաղելու նպատակ է հետապնդում»։