Ավիավթար ԱՄՆ-ում, զոհվել են բոլոր ուղեւորները

Ավիավթար ԱՄՆ-ում, զոհվել են բոլոր ուղեւորները

Ավիավթար է տեղի ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգում։ Կործանվել է երկշարժիչավոր ինքնաթիռ, որի մեջ եղել է վեց մարդ։ Բոլորը զոհվել են։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել նահանգի Հարրիս շրջանում։ Ինքնաթիռը եղել է Beechcraft տեսակի։ FAA-ի տվյալների համաձայն, օդանավը կործանվել է վայրէջքի պատրաստվելիս՝ Քերվիլի օդանավակայանից ոչ հեռու։ Զոհվածներից մեկը եղել է օդաչուն, մյուս հինգը՝ ուղեւորները։