Հայտնի է, թե որտեղ եւ երբ կհանդիպեն Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ընը

Հայտնի է, թե որտեղ եւ երբ կհանդիպեն Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ընը

Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդները կհանդիպեն ապրիլի 25-ին, Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում։ Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը՝ սեփական իրազեկ աղբյուրներին հղում տալով։

Հանդիպումը տեղի կունենա Ռուսսկի կղզու վրա, Հեռավոր-Արեւելյան դաշնային համալսարանի ուսանողական շենքերից մեկում։ Հանդիպումից հետո Պուտինը կմեկնի Չինաստան, իսկ Կիմը կմնա Վլադիվոստոկում մինչեւ ամսի 26-ը։ Նրա համար մշակութային հայտագիր է պատրաստվել։