Ձերբակալվել են մեծահարուստներ՝ Ալժիրում

Ձերբակալվել են մեծահարուստներ՝ Ալժիրում

Ալժիրում ձերբակալվել են հինգ միլիարդատերեր՝ կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության հետ կապված։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով ալժիրական պետական հեռուստաընկերության հաղորդած տեղեկությունները։ Նրանց շարքում է նաեւ Ալժիրի ամենահարուստ մարդն համարվող գործարար Իսադ Ռեբրաբան։ Ըստ Forbes –ի նրա կարողությունը կազմում է 3,8 միլիարդ դոլար։ Ձերբակալվածները եղել են մտերիմ հարաբերությունների մեջ նախկին նախագահ Աբդելազիզի Բութեֆլիկայի հետ։