Որտե՞ղ են 1000-ական դրամները, Ուրիխանյանը՝ Փաշինյանին

Որտե՞ղ են 1000-ական դրամները, Ուրիխանյանը՝ Փաշինյանին

Այլևս անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ինչպես ձևակերպեց՝ հայտնի հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ որտե՞ղ են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գումարները։ Ուրիախանյանի հաշվարկով՝ մոտ մեկ միլիարդ դրամ հունվարի կտրվածքով։

«Որոնց լինելու տեղը էդպես էլ չէինք կարողանում հայտնաբերվել»,-Ուրիխանյանը Փաշինյանին հիշեցրեց գումարների հետ կապված իր ոդիսականը, երբ դիմել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, հետ Դատախազություն, դատախազության՝ քրեական գործ հարուցելու մերժումը։ Նա մեջբերե ց Նաիրի Սարգսյանի պատասխանից մի հատված, որ «այս պահին առկա է 1․9 միլիարդ դրամ, (այսինքն՝ պակաս) ըստ որում, ինչպես հիշում եք, պարոն վարչապետ, մենք Ձեզ հետ փնտրում էինք այն պահին մոտ 800 միլիոն դրամ, հիմա պետք է լինի միլիարդից ավել»,-ասաց նա։ Դատախազության պատասխանը, որ կան գաղտնի ծախսեր, համարում է հեքիաթների ժանրից ու Նիկոլ Փաշինյանին հարցնում՝ «էդ ո՞վ ունի հիմանդրամից գաղտնի ծախսեր անելու իրավունք», եթե դա հակասում է հիմնադրամի կանոնադրությանը։
Հիշեցնենք, որ խոսքը բացահայտված 60 հազար աշխատեղերից 1000-ական դրամների մասին է, որոնք  ըստ Ուրիխանյանի չկան։ Ինչն էլ նրա մեկնաբանությամբ խոսում է այն  մասին, որ կամ փողերը չկան, կամ աշխատատեղերը։ 

Հարցին պատասխանած Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լավ չի հասկանում՝ Ուրիխանյանը հիմնադրամի անդամ է, կարող է ստուգել, ինչո՞ւ է կառավարությանը հարցնում ու «մեզ մեղադրում եք ինչի՞ մեջ, որ թվերի անհամապատասխանություն կա՞»։

Դա, վարչապետի խոսքով, պայմանավորված է նրանով, որ հայտարագրումն ու վճարումը մի քիչ այլ ժամկետներ ունեն” Առաջարկեց նաև աուդիտ հրավիրել կամ ՊՎԾ-ին՝ հրավիրեն, ստուգեն։
Ուրիխանյանն ասաց, որ հոգաբարձուների խորհրդի անդամ է, ստուգողը ինքը չէ, ու նորից կրկնեց՝ ի՞նչ գաղտնի ծախսեր են արվում ու վերջապես՝ էդ գումարը որտե՞ղ է։

Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկեց՝ ՊՎԾ-ն ունի՞ ստուգելու լիազորություն, կհանձնարարեմ, թող գա ստուգի, եթե չունի, գուցե Հաշվեքննիչ պալա՞տը ստուգի։