Հնդկաստանում մեկնարկել են աշխարհի խոշորագույն ընտրությունները

Հնդկաստանում մեկնարկել են աշխարհի խոշորագույն ընտրությունները

Հնդկաստանում մեկնարկել են աշխարհի ամենամեծ խորհրդարանական ընտրությունները։ Քվեարկությունն ինքնին տեղի կունենա յոթ փուլով։ Կմասնակցի 968 միլիոն գրանցված ընտրող։ Այս մասին հայտնում է Times of India պորտալը։
«Ամեն ինչ պատրաստ է քվեարկության համար։ Այսօր մեկնարկում են աշխարհի ամենամեծ ընտրությունները, որոնց առաջին փուլը տեղի կունենա ուրբաթ օրը... Մոտ 968 միլիոն գրանցված ընտրողներ կմասնակցեն յոթ փուլով քվեարկությանը:

Ընտրությունները տեղի կունենան ապրիլի 19-ից հունիսի 1-ը։ Ձայների հաշվարկը կավարտվի հունիսի 4-ին։ Քվեարկությունը տեղի կունենա Հնդկաստանի բոլոր 28 նահանգներում և ութ հանրապետական տարածքներում, որտեղ տեղակայվելու են ավելի քան մեկ միլիոն ընտրատեղամասեր»,- ասվում է տեքստում։

Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի քվեարկությունը տեղի կունենա ուրբաթ օրը՝ ժամը 08:00-17:00-ն։ 21 նահանգներում և միության տարածքներում ընտրողները կընտրեն ապագա խորհրդարանի 102 անդամի։ Վերջին ընտրություններն անցկացվել են 2019 թվականին, երբ հաղթեց Նարենդրա Մոդիի կուսակցությունը։ Մոդին առաջիկա ընտրություններում երրորդ անգամ է ձգտում դառնալ վարչապետ։