Իմ տեղում աշխատում եմ․ Վարդան Արամյան

Իմ տեղում աշխատում եմ․ Վարդան Արամյան

Որ իրեն Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից աշխատանքի ինչ-որ առաջարկ է եղել, Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը արձագանքեց ծիծաղելով, ապա ասաց․ «Ես իմ տեղում նստած աշխատում եմ, ես աշխատանքի մեջ եմ։ Ես ընդամենը 2, ոչ, 4 օր է, որ ֆորմալ առումով աշխատանքի մեջ չեմ եղել, և 4 օր անց անցել եմ աշխատանքի»։

Պարզվում է Վարդան Արամյանը 4 տեղում ունի զբաղվածություն, միջազգային կառույցների հետ, աշխատում է
որպես պետական ֆինանսների կառավարման փորձագետ․ «Վալլեքս ընկերությունների խմբում»՝ որպես ֆինանսական գծով ավագ տնօրեն, նաև հոգաբարձուների խորհրդի անդամ է, ինչպես նաև աշխատում է «Լույս» հիմնադրամում, որտեղ մտածում են ստեղծել ուղեղների կենտրոն։

Ինչ վերաբերում է հարցին, թե եթե ստանա առաջարկ, հնարավո՞ր է չմերժի, ասաց, որ «եթե»-ներով հարցերի չի պատասխանում։ Ամեն դեպքում, եթե առաջարկ լինի, և ինչպես Արամյանն էր ասում՝ երկրին օգատակար լինելու հնարավորությու՞ն լինի։ 

Ի պատասխան՝ Ֆինանսների նախկին նախարարն ասաց ասաց․ «Նախ պետք է հաշվարկեմ իմ ժամանակը, երկրորդը բավականին շատ գործոններ են պայմանավորում իմ որոշումը․ եթե առաջարկ՝ ինչ առաջարկ, ինչ ձևաչափով և անկեղծ ասած, որևէ ձևաչափի մեջ այդքան խնդիր չեմ տեսնում, ինչքան որ հնարավորությունը՝ ինչ-որ բան անելու երկրի համար։ Օրինակ՝ մեր երկրում շատ մեծ խնդիր կա ուղեղների կենտրոնի ստեղծման առումով։ Խոսու՞մ ենք չէ գիտելիքահեն տնտեսության մասին։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում նման կենտրոններ պետք է լինի»։