Ռազմական օպերացիայի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի արեւելքում ռազմական օպերացիա սկսելու նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, նշելով որ այս հայտարարությունը Թուրքիայի նախագահի կողմից հնչեցվել է Թուրքիայի Առեւտրային պալատների եւ բորսաների համաժողովի ժամանակ՝ Անկարայում։ Էրդողանն իրեն հատուկ ոճով ասել է, որ Թուրքիան արժանի պատասխան կտա յուրաքանչյուրին, ով ոտնձգություններ կիրականացնի Անկարայի հանդեպ։ «Անկարան անկեղծորեն ձգտում է հասնել կոնսենսուսի ԱՄՆ, Ռուսաստանի եւ մյուս ուժերի հետ, սակայն դա չի նշանակում, որ Անկարան ձեռքերը ծալած է նստելու եւ հանգիստ դիտելու է, թե ինչ է կատարվում ռեգիոնում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Կարծիքներ