Վիտամին D-ն նվազեցում է կորոնավիրուսի մահացու ելքի հնարավորությունը

Վիտամին D-ն նվազեցում է կորոնավիրուսի մահացու ելքի հնարավորությունը

Օրգանիզմում վիտամին D-ի նորմալ մակարդակ ունեցող անձանց մոտ համեմատաբար պակաս է կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի և մահացու ելքի հավանականությունը, քան նրանց մոտ, ովքեր ունեն այդ վիտամինի ոչ բավարար մակարդակ։ Սա հաստատված է Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականների հետազոտության արդյունքներով։

Տվյալները հրապարակել է  PLOS ONE ամսագիրը։ Արյան նմուշները վերցված եմ հիվանդանոց ընդունվելու ժամանակ՝ 235 հիվանդներից։ Ստուգվել է նրանց  արյան մեջ հիդրոքսիվիտամին D-ի, իսկ փորձանոթում՝ վիտամին D-ի մակարդակը։ Գիտնականները հետևել են հիվանդության ընթացքին, արձանագրել դրա կլինիկական պատկերն ու ծանրությունը և հիվանդության ելքը։ Գրանցվել է յուրաքանչյուր ծանր դեպք՝ իր ախտանիշներով՝ գիտակցության կորուստ, դժվարացած շնչառություն և հիպոկսիա։ Սրանից հետո համեմատվել են  բոլոր այս ցուցանիշները վիտամին D-ի պակաս և նորմալ մակարդակ ունեցող հիվանդների մոտ։

Պարզվել է, որ կորոնավիրուսով վարակվածների մոտ, որոնց մոտ վիտամին D -ի մակարդակը բավարար է, հիվանդության վատ ելքի՝ ծանր բարդությունների առաջացումն ու մահվան  հնարավորությունը էականորեն քիչ է։ Գիտնականները հայտնաբերել են, որ  40 -նանց հիվանդների մոտ, որոնք ունեն այդ վիտամինի բավարար մակարդակ, ինֆեկցիայից մահանալու հավանականությունը 51,5 տոկոսով քիչ է, քան դրա պակասորդն ունեցող հիվանդների։