«Ինչու իրենք, մենք՝ ոչ»․Մարությանը դժգոհել է իր վիճակից

«Ինչու իրենք, մենք՝ ոչ»․Մարությանը դժգոհել է իր վիճակից
Հայկ Մարության

Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու նիստը այսօր տևել է սովորականի նման շատ երկար՝ 4 ժամ ու օրակարգում ունեցել է 9 հարց։ Դրան մասնակցել է նաև քաղաքապետ Հայկ Մարությանը, որը «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամների ներկայացրել է, թե ինչու է Երևան համայնքին պատկանող շենք-շինություններում անվարձահատույց կամ վարձակալությամբ գործող խմբագրություններին ու այլ իրավաբանական անձանց տարածքն ազատելու ծանուցումներ ուղարկելու կարգադրություն տվել։

  «Բյուզանդի 1/3 շենքի հարցով մենք քաղաքապետին խնդրեցինք, որ մեզ պարզաբանումներ տա, ասաց այն, ինչ քաղաքապետարանի հաղորդագրության մեջ Հակոբն էր Կարապետյան գրել, բառացիորեն, ու առավոտյան Ձեզ հետ զրուցելուց ասացի, ինչ մեզ քաղաքապետը փոխանցեց, որ պարզապես հավասարության սկզբունքի խնդիր կա ու դա չի նշանակում, որ վտարում են, այլ վերանայում են, այլ որ մենք հասկանանք, թե տարածքները ինչ չափանիշներով, ոնց պետք է հետայսու տրվեն » ,-Hraparak.am -ի հետ զրույցում  մանրամասնեց Իզաբելլա Աբգարյանը։
Ըստ նրա՝ Մարությանն ասել է, որ շենքում կան աղաղակող դեպքեր․ կա անվարձահատույց տարածքում գործող ռեստորան,  Չեռնոբիլի հիմնախնդիրներով զբաղվող ինչ-որ ՀԿ։
Իզաբելլա Աբգարյանը հայտնեց, որ որոշվել է, որ չափանիշների մշակման հարցերով կզբաղվի Ավագանին։


«Ոչ մի չափանիշ չկա։Բայց պետք է լինի, որ չստացվի, որ անհավասար պայմաններ են, կամ ինչ-որ մեկին դու հովանավորչություն ես անում։,-ասաց նա։


Խմբակցության մեկ այլ անդամ էլ հայտնեց, որ Հայկ Մարությանին սկսել են դիմումներ ուղարկել ԶԼՄ-ներ, որոնք չեն իմացել անվարձահատույցի մասին ավագանու նախկին որոշումների մասին և հիմա իրենք էլ են պահանջում՝ «ինչու իրենք, մենք՝ ոչ » սկզբունքով։

Թե որ լրատվամիջոցներն են Երևանի քաղաքապետը, գոնե աղբյուրի փոխանցմամբ՝ չի հայտնել։ Փաստորեն, Հայկ Մարությանը դժգոհել է իր վրա ճնշումից։ Այս մասին հարցին ի պատասխան՝ ավագանու անդամն ասաց՝«դե իր վրա դա բան է․․ ու ինքն էլ ասաց՝ ու դուք հասկանո՞ւմ եք» ։