Ռուսաստանում արգելվել են արտասահմանյան գինիների պետական գնումները

Ռուսաստանում արգելվել են արտասահմանյան գինիների պետական գնումները

Այսօրվանից Ռուսաստանում արգելվում են արտասահմանյան արտադրության գինիների պետական գնումները, ինչը նշանակում է, որ դաշնության ողջ տարածքում պետական եւ մունիցիպալ մարմինները իրենց կարիքների համար պարտավոր են գնել միայն ռուսական արտադրության գինիներ։ Համապատասխան որոշումը, ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցման, ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։Սահմանափակումը չի տարածվում ազատ վաճառքի կամ հանրային սնդդի մատակարարումների վրա։