Մթերք, որը նպաստում են մկանային զանգվածի ավելացմանը

Մթերք, որը նպաստում են մկանային զանգվածի ավելացմանը

Բեռլինի Ազատ համալսարանի հետազոտողները նկատել են, որ գոյություն ունեն այսպես կոչված «դոպինգ», որը կտրուկ ավելացնում են մարդու մոտ մկանային զանգվածն ու բարելավում մկանների աշխատունակությունը։ Ինչպես հայտնում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը, այն պարունակվում է սպանախի մեջ։ Սպանախը նպաստում է մկանային հյուսվածքների աճին, քանի որ նրանում առկա է «բուսական ստերոիդ» համարվող էքդիստերոն նյութը։ 46 կամավորի օգնությամբ իրականացված գիտափորձի ընթացքում 10 շաբաթ շարունակ կամավորների մի մասը ընդունել է սպանախի էքստրակտ, իսկ մյուս մասը՝ պլացեբո։ Սպանախի էքստրակտ ընդունածների մոտ նկատվել է առկա մկանային զանգվածի աճ, ինչպես նաեւ մարզավիճակի բարելավում։ Մասնագետները նույնիսկ մտածում են սպանախը ներառել մարզիկների համար արգելված մթերքների ցանկում, որպես դոպինգ պարունակող բույս։