Միխեիլ Սահակաշվիլին պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա

Միխեիլ Սահակաշվիլին պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա

Վրաստանի նախկին նախագահ, այժմ վտարանդի քաղաքական գործիչ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ արդեն գնել է Կիեւ վերադարձի ավիատոմսը եւ մտադիր է վերադառնալ Ուկրաինա այն բանից հետո, երբ կչեղարկվի Ուկրաինա իր մուտքի արգելքի մասին որոշումը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

Նշենք, որ Միխեիլ Սահակաշվիլին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի հանվի իր՝ Ուկրաինա մուտք գործելու արգելքը, քանի որ այն դեռ գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից սահմանվել էր անօրինական։ Սահակաշվիլին ասել է, որ ցանկանում է գնալ Ուկրաինա եւ ինքնուրույն պաշտպանել իր իրավունքները։