Տրանսպորտի 90 դրամի բլեֆը

Տրանսպորտի 90 դրամի բլեֆը

Արդեն 10 օր է, ինչ Հրազդանում գործում են նոր «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսները: Հրազդանի համայնքապետարանը  հայտարարել  ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մրցույթ, որին մանսակցել են «Սպեցտրանսպորտ» և «Գրանտիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները: 

Նշենք, որ այս մրցույթը պետք է կայանար դեռ սեպտեմբեր ամսին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է: Մրցույթը շահել  է «Սպեցտրանսպորտ» ՍՊԸ-ն,  վարձավճարը  սահմանել է  90 դրամ է:
«Գրանտիկ» ՍՊԸ տնօրեն՝ Արգամ Կարապետյան մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցել են մրցույթին, սակայն   հաղթող ճանաչվել  է մյուս կողմը եւ  արդեն աշխատում են: 
 Այն հարցին,  թե  գնի 10  դրամ իջեցո՞ւմն է նպաստել, որ տենդերը շահել է  այլ կազմակերպությու,. Կարապետյանը պատասխանեց. «Ճիշտ ասած չգիտեմ,  մերը «Պազ»  մակնիշի մեքենաներ են, իրենցը  «Ֆորդեր» են, երւի դրա համար: Գնահատեցին մեքենաներ վիճակը,  մերոնք էլ վատը չէին, բայց իրենք  շահեցին տենդերը»: 

Հրազդանի ներքաղաքային տրանսպորտի  վարորդները շարունակում են նույն ձեւով աշխատել, ուղեւորներից վերցնելով 100 դրամ, եւ չվերադարձնելով մանրը՝ 10 դրամը: Հարց է առաջանում, ինչո՞ւ է ՍՊԸ-ն տնօրենը 90 դրամ սահմանել, եթե ուղեւորներին չեն վերադարձնելու մանրը: 
 Ինքներս համոզվեցինք, երբ  նստեցինք երթուղի: Վարորդը ուղեւորներից  վերցնում էր 100 դրամ:  Նկատեցինք  նաեւ, որ  տրանսպորտի ներսում անգամ չկար փակցրած տրանսպորտի գինը, իսկ հրազդանցիներն էլ անտեղյակ են, որ  երթուղին սպասարկող ընկերությունը գինը սահմանել է  90 դրամ: 

Իջնելուց վարորդին 100 դրամ տվեցի եւ խնդրեցի, որ վերադարձնի  մանրը: Ասաց՝ մանր չունի:   90 դրամ դրեցի եւ վարորդին ասացի  վերադարձրեք ուղեւորների 10 դրամները:  Վարորդը մի հատ «թարս » նայեց, ապա ասաց. «Առ էս սաղ փողերը քեզ տամ,  ես 10 դրամի մեռած չեմ»: 

Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ  տրանսպորտի գինը  90 դրամ: Մեր այն  հարցին, թե ինչո՞ւ գնի մասին չկա հանրության իրազեկում,  թեկուզ տրանսպորտի մեջ փակցնել սահմանված գինը, քաղաքապետարանից ասացին, որ բոլոր  հարցերը ճշտենք ընկերության տնօրենի  հետ:  Տնօրենը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:  
Հավելենք, որ «Սպեցտրանսպորտ» ՍՊԸ-ի  տնօրենը  Ստեփան Կոտանյան է, ով   Սասուն Միքայելյանի մտերիմն է, եւ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի լիազոր ներկայացուցիչը: Էլեկտրոնային ռեգիստրում  «Սպեցտրանսպորտ» ՍՊԸ-ն  գրանցվել է  սեպտեմբերի 9-ին: