ՉԼ․ «Բավարիան» ու «Ռեալը» կիսաեզրափակիչում են, նաև՝ մրցակիցներ

ՉԼ․ «Բավարիան» ու «Ռեալը» կիսաեզրափակիչում են, նաև՝ մրցակիցներ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի բոլոր չորս մասնակիցները։
1/2 եզրափակիչի վերջին մասնակիցը Մադրիդի «Ռեալն» էր։ Մանչեսթերում իսպանացիները 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին Սիթիին։ 

Հերթական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: 12-րդ րոպեին Ռոդրիգոյի գոլին տանտերերը պատասխանեցին Քևին Դե Բրույնեի՝ 76-րդ րոպեին խփած գոլով։

Իսկ 11 մետրանոց հարվածաշարում «Ռեալը» հաղթեց 4:3 հաշվով։

Հիշեցնենք, որ առաջին խաղում թիմերը ոչ-ոքի են խաղացել 3:3 հաշվով: Կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Բավարիայի» հետ։