Ադրբեջանը կարող է  հարձակման ուղղությունը փոխել, բայց այս մանևրները միշտ էլ տարբեր փուլերում արտահայտված են եղել

Ադրբեջանը կարող է  հարձակման ուղղությունը փոխել, բայց այս մանևրները միշտ էլ տարբեր փուլերում արտահայտված են եղել

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո Ադրբեջանում կարծում էին, որ իրենց համար հնարավորություն է ստեծվել փոխզիջումների, զիջումների միջոցով հասնելու իրենց համար շահեկան լուծման, բայց, բնականաբար, այն, ինչ ցանկանում էր Ադրբեջանը, չստացավ։ Անդրադառնալով սահմանում ստեղծված լարված իրավիճակին՝ «Հրապարակի» հետ զրույցում նշեց Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանը, ըստ էության, պահանջում է միակողմանի զիջումներ, եվ այս առումով բավականին կարծր դիրքորոշում ունի։ Հիմա որոշակի ժամանակ հետո, այսինքն՝ երկու տարի անց, հասկանալով, գիտակցելով իրավիճակը՝ Ադրբեջանը փորձելու է ավելի բաց տեքստով հանդես գալ և ասել, որ բանակցությունների ճանապարհով իր համար այս հարցի լուծումը տեսանելի չէ»,- ասաց Աբրահամյանը։

Աբրահամյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը մի քանի  տարբերակ ունի։ Առաջինը՝ բլեֆի, շանտաժի տարբերակն է, այսինքն՝ գնալ սահմանային միջադեպերի, ակտիվության՝ առաջնայինը միջնորդների և մեր վրա ճնշումներ գործադրելու համար, ցույց տալ, որը իրենք կարող են գնալ այս ճանապարհով։
«Իրենք փորձում են գնալ խնդրի կարգավորման իրենց իմացած ճանապարհով, այսինքն՝ բոլոր պարագաներում պետք է արձանագրել, որ տարածաշրջանում իրոք լավրած իրավիճակի է»,- նկատեց Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանը չի կարծում, թե Ադրբեջանը սկսել է ակտիվանալ՝ պայմավորված կորոնավիրուսով ստեղծված իրավիճակով։
«Տեսեք, այդ հարցի պատասխանի համար նախ պետք է վերլուծել, հասկանալ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։ Եթե Ադրբեջանը կարողացած լիներ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից քիչ կորուստներով դուրս գալ, այո, միգուցե հնարավոր լիներ դիտարկել այս տարբերակը, բայց, քանի որ, այս կոնտեքստում իրենց մոտ էլ բարվոք իրավիճակ չէ, պետք չէ դիտարկել այս տարբերակը կարծում եմ։ Մի խոսքով, սա այն պահը չէ, որ իրենք փորձեն օգտվել մեզ մոտ ստեղծված իրավիճակց։ Ոչ մենք, ոչ իրենք, ըստ էության , գոնե այս պահին շահեկան վիճակում  չենք »,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանը շեշտում է՝ առանձնապես տարբերություն չկա, թե Ադրբեջանը որ ուղղությամբ սահմանային լարվածություն կստեղծի։
«Անվտանգային համակարգի առումով Հայաստանն ու Արցախը մեկ են, մեկ ընդհանուր համակարգ են, այսինքն՝ հարձակումները Նախիջևանի, Տավուշի, թե Արցախի ուղղությամբ, մարտական գործողություններ են մեկ ընդհանուր համակարգի դեմ։ Կարծում եմ՝ իրավիճակից  Է բխում այս ամենը, կարող է այս ամենը  տեղի չունենար հիմա, տեղի ունենար երեք կամ չորս օր հետո, օրինակ՝ Նախիջևանի ուղղությամբ։ Ցանկացած պահի Ադրբեջանը կարող է  հարձակման ուղղությունը փոխել, բայց այս մանևրները միշտ էլ տարբեր փուլերում արտահայտված են եղել, ուստի մեր զինված ուժերը բոլոր ուղղություններով էլ անհրաժեշտ գործողություններ իրականացնում է»,- ասաց Աբրահամյանը։

Արցախի նախագահի նախկին խորհրդականը ՈւԱԶ-ի դրվագը չի կարևորում, համարում է , որ այն այս ամբողջ կոմբինացիայի ընդամենը բաղադրիչ մասն է։

«Եթե զուտ ռազմական նշանակության մեքենայի հարց լիներ, ապա երկու կամ երեք ժամ հետո չէին ռմբակոծի մեր դիրքերը։ Մի խոսքով՝ նորից եմ կրկնում՝ «ՈւԱԶ-ի դրվագը կոմբինացիայի բաղկացուցիչ մասն էր»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։