Կոնստանտին Զատուլինը՝ Գարեգին Նժդեհի կերպարի շուրջ առաջացած բանավեճի մասին․ մաս 4-րդ

Կոնստանտին Զատուլինը՝ Գարեգին Նժդեհի կերպարի շուրջ առաջացած բանավեճի մասին․ մաս 4-րդ

Հեշտ է ամեն բան հետին մտքով դատել։ Սակայն մենք դժվար թե իրավասու ենք քննադատել Լենինին եւ բոլշեւիկներին, թեեւ ակնհայտ է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մեր կողմից աջակցվող Թուրքիային Կրեմլում դիտարկվում էր ոչ որպես դաշնակից, այլ որպես սպառնալիք։ Ամենաբարդ տարիներին պատերազմի առաջին շրջանում, ԽՍՀՄ-ը չէր կարող հանել իր զորքերը Կովկասից, քանի որ ժամ առ ժամ կարող էր Թուրքիան ներխուժում իրականացնել Գերմանիայի կողմից։ Բուլղարիա արտագաղթած Նժդեհը, ինչպես եւ մյուս հայ էմիգրանտները, սպասում էին դրան։ Նաեւ՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի հետ տեղի ունեցած ցեղասպանության սարսափների կրկնությանը։ Ձեռքը խղճին դնելով ասենք, միթե հայերը դա սպասելու համար անհանգստություն ունենալու հիմքեր չպետք է ունենային։ Միթե ժամանակակից Թուրքիան, որի հետ մեր շահերը ներկայումս համընկել են, իր վերաբերմունքը քրդերի եւ սիրացիների հետ այսօր նույն մոտեցմամբ չի ցուցադրում, ինչ հայերի եւ հույների հանդեպ է արել, երբ նրանք եղել են իր իշխանության օրոք։ Ճակատագրով կտրված լինելով սովետական Հայաստանից, Նժդեհը ճակատադրական սխալ է անում, փորձելով ստանալ Գերմանիայի երաշխիքներ հայերի համար այն դեպքում, եթե հարձակում լիներ ԽՍՀՄ վրա Թուրքիայի միջոցով։ Սակայն նա չի մասնակցել այն զորամասերի ձեւավորմանը, որոնք պետք է ծառայեին վերմախտին, չի հագել զինվորական համազգեստ ու չի արատավորել իր անունը ընդդեմ ԽՍՀմ ռազմական գործողություններով։ Այդ մեղադրանքները չի կարելի հասցեագրել Նժդեհին։ Ես սրանով չեմ առաջարկում Նժդեհին արձան կանգնեցնել Ռուսաստանում։ Միայն առաջարկում եմ ճանաչել հայերի՝ նրա մասին հատուկ վերաբերմունք ունենալու իրավունքը եւ դա չհամարել որպես ֆաշիստական հանցագործներին պատմական ռեաբիլիտացիայի ենթարկելու ձգտում։ Ի դեպ, հետպատերազմական ԽՍՀՄ-ում շատ լավ հասկանում էին տարբերությունը Վլասովի եւ նրա կողմնակիցների, որոնք կախվել էին ռազմական դատարանի վճռով եւ Նժդեհի միջեւ, որին ցանկանում էին օգտագործել ընդդեմ թուրքերի պայքարում։ Ուստիեւ, երբ հաջորդ անգամ ինչ որ մեկը կուզենա ձեռքը վերցնել մուրճը, ներկ կամ այլ գործիք՝ վանդալիստական նպատակներով, ավելի լավ է, որ գրադարան գնա։ Իսկ ամենակարեւորը չաջակցի անհեթեթ ակցիաներում, որոնք այլ պետություններն են սադրում կամ փաթաթում՝ իրենց շահերի համար։