Չեմ կարողանում մտածել՝ ինչպես օգնել, թե՛ ինձ, թե՛ հարազատներիս, մենք հաղթահարելու ենք․Լուսինե Թովմասյան

Չեմ կարողանում մտածել՝ ինչպես օգնել, թե՛ ինձ, թե՛ հարազատներիս, մենք հաղթահարելու ենք․Լուսինե Թովմասյան

Հայտնի մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը, ում սկեսրայրը՝ «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը կալանավորված է, ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ընտանիքը ինձ համար այն մարդկանց ամբողջությունն է, ովքեր իրարով ուրախանում են, իրարով տխրում, իրար աջակցում: Հիմա մենք ավելի քան պետք ենք իրար: Սիրով, ուժով և հոգատարությամբ ապրում ենք միասին: Թե երեխաներն են մեզ ուժ տալիս, թե մենք իրենց: Մենք հաղթահարելու ենք այս ամենը, քանի որ իրար ունենք»։

Ավելի վաղ Լուսինե Թովմասյանը ինստագրամյան իր էջում անդրադարձել էր սկեսրայրի՝ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհանեսյանի կալանավորմանը՝ գրելով․«Չնայած ամեն ինչին մարդ պետք է աշխատի: Դա միջոց է և կտրվելու առօրյայից և ինչու չէ՝ նաև ապրելու: Խիտ գրաֆիկով վերսկսում եմ աշխատանքս, քանի որ այլ կերպ հնարավոր չէ և այս պահին էլ չեմ կարողանում մտածել, թե ինչպես օգնել, թե՛ ինձ, թե՛ հարազատներիս»: