Երեք համայնքում բացվել են ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոններ

Երեք համայնքում բացվել են ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոններ

Հայաստանի երեք համայնքում՝ Գավառում, Գանձակում, Արենիում, բացվել են ռուսաց լեզվի եւ մշակույթի ուսումնասիրման կենտրոններ։ Նախաձեռնության հեղինակը «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» մարդասիրական հիմնադրամն է (МИР)՝ Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ։ Կենտրոններում ուսուցումը լինելու է անվճար։

«Ռուսաց լեզվի եւ մշակույթի МИР կենտրոնը ժամանակակից տարածք է, որտեղ դասավանդման մեթոդիկայի շրջանակներում կցուցադրվեն ֆիլմեր, մուլտֆիլմեր, կկազմակերպվեն խաղեր, կանցկացվեն հանդիպումներ մասնագետների եւ տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների հետ, կկազմակերպվի աջակցություն դեռահասներին՝ կարիերա կառուցելու գործում:

«Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտը (НИИРК) նպատակ ունի զարգացնել բարիդրացիության գոտի Ռուսաստանի շուրջ, զարգացնել բարեկամական հարաբերություններ եւ պայմաններ ստեղծել նման հարաբերությունների համար, ներառյալ` ռուսաց լեզվի իմացությունը: НИИРК-ը տարբեր երկրներում աշխատանքներ է իրականացնում գիտական դիվանագիտության, փորձագիտական դիվանագիտության, մշակութային դիվանագիտության, երիտասարդական դիվանագիտության ոլորտներում։ МИР հիմնադրամի առաջին ծրագիրը Գավառի, Գանձակի եւ Արենիի ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոններն էին: Վստահեցնում եմ, որ սա միայն սկիզբն է։ Ծրագրերը ներառում են նոր սոցիալապես նշանակալի, հումանիտար նախագծեր»,- նշել է МИР մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի հետազոտությունների գծով փոխտնօրեն Վալենտինա Կոմլեւան:

Կենտրոնների բացմանն աջակցել են ինչպես տեղական իշխանությունները, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցին, նաեւ ՀՀ ԿԳՄՍՆ-ն, Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը, Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը, Մոսկվայի տունը։