Թրամփը արձագանքել է իրեն իմփիչմենտի ենթարկելու մասին լուրերին

Թրամփը արձագանքել է իրեն իմփիչմենտի ենթարկելու մասին լուրերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսիի առաջարկին՝ հայտարարել իրեն իմփիչմենտ Գերագույն դատարանի անդամի թեկնածու առաջադրելու համար։ Այս մասին նա խոսել է Օհայո նահանգում իր կողմնակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Թրամփը ասել է, որ մարդիկ հոգնել են շատ Փելոսիից։ «Հիմա նրանք կրկին ցանկանում են ինձ իմփիչմենտ հայտարարել, եթե ես որեւէ մեկին առաջադրեմ գերագույն դատավորի պաշտոնի համար, թեեւ ես դա պետք է անեմ համաձայն սահմանադրության»,- ասել է Թրամփը հավելելով, որ թող հայտարարեն, ինքն ուզում է, որ նրանք՝ դեմոկրատները, դա անեն։ ԱՄՆ գործող նախագահը նաեւ ասել է, որ ինքը կլինի միակը, ում իմփիչմենտ կհայտարարեն՝ թափուր պաշտոնի համար թեկնածու առաջադրելու համար։