Իջեւանի քաղաքապետը մեղադրանքը չի ընդունելու․ դիմել են քրգործը կարճելու համար

Իջեւանի քաղաքապետը մեղադրանքը չի ընդունելու․ դիմել են քրգործը կարճելու համար

Իջեւանի համայնքապետ Վարդան Ղալումյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Ղալումյանը՝ նշելով՝ բացատրություններ է տվել․ «Ես նաեւ նշել եմ, որ կարճեք քրեական գործը, եթե չկարճվի քրգործը, մենք բողոք կգրենք դատախազին, եթե դատախազը չվերացնի, դատական կարգով կվիճարկենք»։

Հիշեցնենք՝ Վարդան Ղալումյանին մեղադրանք է առաջադրվել  առերևույթ չարաշահումների համար։

Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրեն է նշանակել իր ընկերոջ կնոջը, որը աշխատանքի չի հաճախել, սակայն աշխատավարձ է ստացել։ 

«Եկել է աշխատանքի, ես ինչքան հաճախել եմ կազմակերպություն, ինքն աշխատանքի է եղել, ինչ իրականությունն ա, ես դա եմ ասում։ Ցանկացած մարդ կարա ցուցմունք տա, բայց ես իրականությունից եմ խոսում։ Ես կազմակերպությունում եմ եղել, ինքը աշխատանքի է եղել, ավելացնեմ նաեւ, որ եթե աշխատանքի չի եղել, ապա ես վերահսկողություն չունեմ՝ լինի աշխատանքի թե ոչ, կամ գործունեություն ծավալելու համար գուցե դուրս է եկել։ Ամեն մի հիմնարկի տնօրեն ինքն ա գործառույթները իրականացնողը։ Ես իմ գործառույթները ճիշտ եմ օգտագործել»,-նշեց Ղալումյանը։