ԱՀԿ-ն մասնագետներ կուղարկի Հայաստան՝ աջակցելու ԼՂ-ից տեղահանվածներին

ԱՀԿ-ն մասնագետներ կուղարկի Հայաստան՝ աջակցելու ԼՂ-ից տեղահանվածներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ կառույցը ակտիվացնում է իր արտակարգ իրավիճակների համակարգերը ու փորձագետներ ուղարում Հայաստան Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի Հայաստան տեղահանման պատճառով։

Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

«Մենք ակտիվացրել ենք մեր արտակարգ իրավիճակների համակարգերը և կարիքների ամբողջական գնահատումից հետո մի շարք ոլորտների մասնագետներ կուղարկենք երկիր [Հայաստան], ներառյալ հոգեկան առողջության, այրվածքաբանության, հիմնական առողջապահական ծառայությունների և արտակարգ իրավիճակների համակարգման»,- հայտարարել է դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն, ով հանդիսանում է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը։

«Մարտահրավերներն իսկապես հսկայական են, և մենք այնտեղ ենք, որպեսզի անենք այն ամենը, ինչ կարող ենք»,- մանրամասնել է ԱՀԿ-ի պաշտոնյան: