Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է․ Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը հնարավոր է լրացվի

Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է․ Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը հնարավոր է լրացվի
Գագիկ Խաչատրյան

«Վաղ առավոտից ԱԱԾ-ն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ  Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, ինչպես նաեւ Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող անձանց տարածքներում»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելու հանգամանքին։

«Դեռեւս շարունակվում է  խուզարկությունը, ավարտից հետո բերման կենթարկվի ԱԱԾ։ Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնում եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով՝ իր պաշտոնավարման ընթացքում։ Չի բացառվում , որ մեղադրանքը, որը կնեկայացվի, կլրացվի այլ հոդվածներով։ Ես այս պահին խուզարկության հետ կապված որւեէ բան չեմ կարող Ձեզ ասել, որովհետեւ դա նախաքննության գաղտնիք է»։ 

Վանեցյանը նշեց, որ խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։ Բերման է ենթարկվելու նաեւ ՊԵԿ նախկին աշխատակից Կարեն Խաչատրյանը․ «Նա էլ է բերման ենթարկվելու, եւ այսօր մինչեւ օրվա ավարտին մեր մամուլի ծառայությունը հանդես կգա հայտարարութամբ։ Որդիների վերաբերյալ մենք այս պահին գործողություն չենք իրականացրել եւ այս պահին որեւէ հիմք եւ ապացույց չունենք»։