Ղազախստանը զինտեխնիկա՞ է ուղարկում Ռուսաստան

Ղազախստանը զինտեխնիկա՞ է ուղարկում Ռուսաստան

Սոցցանցերում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե Ղազախստանից Ռուսաստան ռազմական տեխնիկա է ուղարկվում, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է stopfake.kz պորտալը՝ Ղազախստանի պաշտպանության նախարարությանը հղումով։

Ղազախստանի ռազմական գերատեսչությունը պարզաբանել է, որ համացանցում հայտնված տեսանյութերում տեխնիկան տեղափոխվում է պլանային մարտական ​​պատրաստության դասընթացներից։ 
Ավելին, նախարարությունը հիշեցրել է, որ 2022 թվականի օգոստոսի 27-ից հանրապետությունում արգելք է մտցվել զենքի և ռազմական տեխնիկայի արտահանման վրա։

Պորտալը տեսանյութ է հրապարակել, որն իբր նկարահանվել է ապրիլի 6-ին Կարագանդայում։ Կից նշվում է, որ «բեռնատարների շարասյունը հրետանային կայանքներ է տեղափոխում Կարագանդա-Կեմերովո մայրուղու երկայնքով»: