Անկալավները «կարմիր բանտիկը» կապած է նվիրելու

Անկալավները «կարմիր բանտիկը» կապած է նվիրելու

Նիկոլը եկել, չի եկել, ասում է՝ Հայաստանի գյուղերի մի մասը անկլավ է, պիտի տանք Ադրբեջանին։ Այն գյուղերում, որտեղ ձվադրել էին ադրբեջանցիները, ասում է՝ իրենցն է։ Իրենք տեղ ձու են ածել, բուն են դրել, ուրեմն պիտի իրենց տանք։ Բայց Արցախի մասին այլ կերպ է մտածում։ Արցախցիները  հազարավոր տարիների ապրած իրենց պապական հողից պիտի դուրս գան, որովհետև ըստ Նիկոլի դա Ադրբեջանինն է։ Ադրբեջանը  ձու ածելու նոր տեղեր է փնտրում, Նիկոլը պիտի ընդառաջի։ Ինչ դրություն ուզում է լինի, երբ խոսքը Հայաստանին  է վերաբերվում, Նիկոլը  կանգնում է Ադրբեջանի կողքին։ Գալուց ի վեր անկլավացով է տառապում։

Տարբեր նրբերանգներով, տարբեր հնարքներով հային համոզում է, որ դու երկիր չունես, գյուղ չունես, ծննդավայր չունես, որտեղ ադրբեջանցին եկել, ձու է ածել, դա իրենն է։ Գալու օրվանից առ այսօր կոկորդ է պատռում, Տավուշի, Սյունիքի գյուղերի անկլավների  մասին․ «Տավուշի մարզից մի քանի տասնյակ կիլոմետր հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Բացի այդ, այսօր մեր գյուղերում հազարավոր հեկտարներով վարելահողեր կան, որոնք գտնվում են ադրբեջանցիների տիրապետության տակ»։ Սյունիքի մասին էլ գիտեք, նույնիսկ Կապանի մայրուղին է տվել, ասելով՝ Էյվազլի– Չայզամի հատվածը ՀՀ տարածք չէ։ Ասել ու տվել է։

Շուռնուխի ու Որոտանի կեսը Ադրբեջան է։ Ասել ու տվել է։ Այդ մարդու սրտում Հայաստանի համար միայն մի կտոր տարածք կա։ Դա էլ նրա համար է պահում, որ աթոռի տեղ ունենա ու դնի՝ նստի, իր նազիր- վեզիրներով շրջապատված։ Նիկոլի վրա էլ զարմանալու բան չկա։ Ալիևի վրա եմ զարմանում։ Խոսում է է Հայաստանի ութ անկլավների ազատագրման մասին․ «Դեռևս Հայաստանի կողմից օկուպացված՝ ընդգծելով դրանց ազատագրման անհրաժեշտությունը»։

Նիկոլը խաղաղասիրաբար, «կարմիր բանտիկը կապած է» անկլավները նվեր է տալու,   ինչու՞ ես ազատագրում։ Նիկոլը  հայտարարում է, որ անկլավ են ու քեզանից մնում է , որ գաս ու դրոշդ տնկես։