Օդեսան հրթիռակոծվել է․ այրվել է քաղաքի խորհրդանիշ տաճարը (լուսանկար)

Օդեսան հրթիռակոծվել է․ այրվել է քաղաքի խորհրդանիշ տաճարը (լուսանկար)

Ռուսական զորքերը զանգվածային հրթիռային հարձակում են գործել Օդեսայի վրա. հրթիռակոծության հետևանքով լրջորեն տուժել է քաղաքի Սուրբ տաճարը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ուղղափառ եկեղեցին համարվում է քաղաքի խորհրդանիշը։ 

Նշվում է, որ տաճարում ապակիներ են կոտրվել, ներսում կոթողներ են փլուզվել, ինչպես նաև հրդեհ է բռնկվել։ 

Տեղեկություններ կան նաև բնակելի շենքերի վրա հարձակումների մասին: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկությունը ճշտվում է։

Ուկրաինայի նախագահի գրասենյակւ ղեկավար Անդրեյ Երմակն արձագանքել է ռուսների նոր հարձակմանը․

«... Օդեսան կրկին հարձակման է ենթարկվում։ Սա խաղաղ քաղաքի ուղղությամբ անթաքույց տեռոր է։ Հակառակորդը պետք է զրկվի խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքներին հարվածելու հնարավորությունից։ Մեզ պետք են ավելի շատ հակահրթիռային պաշտպանության համակարգեր․ դա՛ կօգնի Ուկրաինային»։