Միլիոնավոր ռուբլի չվճարված հարկեր․ Վալենտին Յուդաշկինի նորաձեւության տան հաշիվներն արգելանքի տակ են

Միլիոնավոր ռուբլի չվճարված հարկեր․ Վալենտին Յուդաշկինի նորաձեւության տան հաշիվներն արգելանքի տակ են

ՌԴ Դաշնային հարկային ծառայությունն արգելանք է դրել Վալենտին Յուդաշկինի նորաձեւության տան հաշիվների վրա։ Դա տեղի է ունեցել հայտնի կուտյուրեի մահից 13 օր անց։

Վալենտին Յուդաշկինը մահացել է մայիսի 2-ին՝ քաղցկեղի դեմ ծանր պայքարից հետո։ Իսկ այսօր հայտնի դարձավ, որ դիզայների նորաձեւության տունը լուրջ խնդիրներ է ունեցել հարկերի հետ կապված։

«Դաշնային հարկային ծառայությունը ձերբակալել է Վալենտին Յուդաշկինի նորաձեւության տան հաշիվները։ Պատճառը միլիոնավոր ռուբլիներ հարկերի չվճարումն է։ Հարկային մարմինները պատրաստել են անհրաժեշտ ամեն ինչ, այցելել Նորաձեւության տուն եւ արգելանքի տակ առել ընկերության հաշիվները։ Երկու տարի առաջ «Վալենտին Յուդաշկին» ՍՊԸ-ի «Նորաձեւության տան» հաշվեկշռում 118 միլիոն ռուբլի կար»,- հայտնում է Mash Telegram ալիքը։

Դիզայների այրին՝ Մարինան, նշված է որպես նորաձեւության տան գործադիր տնօրեն: Վերջին 11 տարիներին կուտյուրեի դուստրը՝ Գալինան, հանդիսանում է Valentin Yudashkin նորաձեւության տան ստեղծագործական տնօրենը։ Հոր հիվանդության հետ կապված՝ նա սկսել է ղեկավարել արտադրությունը, բիզնեսը, վերահսկել ստեղծագործական գործընթացը, կտորների գնումները։ Յուդաշկինի մահից երկու ամիս առաջ նրա դուստրն ասել է. «Այժմ ես լիովին զբաղվում եմ ապրանքանիշով։ Հիմա հայրիկը նման քարտ բլանշ է տվել՝ «արա այն, ինչ ուզում ես»… Բայց ես առանց նրա չեմ կարող շատ լուրջ որոշումներ կայացնել, ես պետք է խորհրդակցեմ…»:

Կուտյուրիեի մահից հետո Գալինան ստիպված է ամեն ինչ ինքնուրույն որոշել։  Իրավիճակը բարդանում է նրանով, որ Վալենտին Աբրամովիչի 32-ամյա դուստրն ապրում է Դուբայում, որտեղ նրա ամուսինը բիզնես ունի։ Նա պնդում է, որ հնարավոր չէ հաշվարկել Նորաձեւության տան ամսական եկամուտը։ Ըստ նրա՝ «գերազանց ամիս էր,  մի փոքր ավելի վատ ամիս էր»։ Նա նշել է, որ հագուստը թանկ է, ուստի վաճառքը կանխատեսել չի կարելի, ինչպես մաս-մարկետում է։