Թոփ ակումբները հետաքրքրված են վրացի ֆուտբոլիստի ծառայություններով

Թոփ ակումբները հետաքրքրված են վրացի ֆուտբոլիստի ծառայություններով

Ինչպես գրում են ռուսական  մարզական լրատվամիջոցները, եվրոպական թոփ ակումբները սկսել են լրջորեն հետաքրքրվել Կազանի «Ռուբինի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով։

Ֆուտբոլիստի ծառայություններով մասնավորապես հետարքրքված են «Յուվենտուսը», «Միլանն» ու Դորտմունդի «Բորուսիան»։ Ավելին, ասում են՝  «Յուվենտուսի», «Միլանի» ու «Բորուսիայի» սկաուտները պատրաստվում են ներկա գտնվել Վրաստան - Իսպանիա ընտրական խաղին՝ 20-ամյա ֆուտբոլիստի խաղն ուսումնասիրելու համար։

Ֆուտբոլիստը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 հանդիպման, կարողացել դառնալ 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։