Ագուերոն՝ «Սիթիից» հեռանալու ցանկության մասին

Ագուերոն՝ «Սիթիից» հեռանալու ցանկության մասին

Ինչպես գրում են իսպանական մարզական լրատվամիջոցները, «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն օրերս մտերիմների շրջանակում հաստատել է տեղեկությունները, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է Մանչեսթերից։

Ըստ տարբեր հրապարակումների՝ արգենտինացին մասնավորապես հայտնել է, որ խնդիրներ ունի թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։ Ագուերեն ասել է, թե իր համար անհասկանալի է՝ ինչու է վերջին շրջանում գրեթե միշտ մնում պահեստայինների նստարանին։

Ասում են՝ ամենահավանական ակումբը, որտեղ արգենտինացի ռմբարկուն կարող է շարունակել ֆուտբոլային կարիերան, կատալոնական «Բարսելոնան» է։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ագուրեն պնդել է՝ եթե Մեսսին մնա «Բարսայում», ես կտեղափոխվեմ այնտեղ։ Դե իսկ Մեսսի-Ագուերու մտերմիկ հարաբերությունների մասին մամուլում բազմիցս է գրվել։