Արմեն Գրիգորյանին Եռաբլուրում խայտառակել են
ԱԽՔ, ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում հակարցախյան հայտարարություններով «չեմպիոն» է՝ Փաշինյանից հետո, ուրբաթ օր Եռաբլուրում իրեն արժանի վերաբերմունք ստացել:
Մարտունու քաղաքապետի հուղարկավորությանը մասնակցող Գրիգորյանին մեկ ձեռքի վրա հաշվված արցախցիներ են մոտեցել, բարեւել, ըստ ներկաներից մեկի՝ հատուկենտ արցախցիները եղել են ԱԽՔ-ի դասընկեր, հարեւան, սակայն մի կին բոլորի աչքի առջեւ Արմեն Գրիգորյանին դավաճան, հայրենիք հանձնող, շիրիմ ուրացող է անվանել՝ հորդորելով հեռանալ Եռաբլուրից: Գրիգորյանը գլխիկոր լուռ լսել է՝ հակադարձելու փորձ չանելով։
Համացանցում նաեւ հայտնվել է տեսանյութ միջադեպից։
Կարծիքներ