Ադրբեջանցի զինվորի կրծքանշանի վրա Էնվեր փաշայի պատկերն է․ թուրք պատմաբանը՝ բաքվի ցեղասպան էության մասին

Ադրբեջանցի զինվորի կրծքանշանի վրա Էնվեր փաշայի պատկերն է․ թուրք պատմաբանը՝ բաքվի ցեղասպան էության մասին

Այսպիսի պատկեր տեսա․ սա ադրբեջանցի զինվորի կրծքանշանն է։ Դրա վրա գրված է. «qaşma Erməni, sadəcə yorəun öləcəksən»: թարգմանաբար՝ «Հայ, մի վազիր, ուժասպառությունից կմեռնես»: Կենտրոնում Հայոց ցեղասպանության ճարտարապետներից մեկի՝ Էնվեր փաշայի լուսանկարն է։ 1915 թվականի ցեղասպանության և մեր օրերի միջև Ադրբեջանի ղեկավարության գիտակցության մեջ կարծես պատմական լուրջ շարունակականություն կա։ Մենք պետք է տարածենք այս պատկերը, որպեսզի մարդիկ չասեն «մենք դա չգիտեինք»։ Այդ մասին գրել է թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ, ԱՄՆ-ի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը։

Ի դեպ, հայերի դեմ թուրքերի իրագործած ցեղասպանությունը ճանաչած գիտնականն օրերս գրել է․ «Այն դեպքերը, որոնք մեր աչքի առջև կատարվում են Ղարաբաղում, բացահայտ մարդկային ողբերգություն են և թե՛ երկկողմ, թե՛ միջազգային պայմանագրերի բացահայտ խախտում։ Իրավիճակը հնարավոր է գնահատել որպես «դասական էթնիկ զտման» քաղաքականություն։ Ադրբեջանը Թուրքիայից ևս ստացած աջակցությամբ ցանկանում է վտարել Ղարաբաղի շրջանի բոլոր հայերին և վերջ տալ հայերի գոյությանը նրանց պատմական հողերում»։