Պյատիգորսկում տեղի կունենա կլոր սեղան «Ով է հայը» խորագրով 

Պյատիգորսկում տեղի կունենա կլոր սեղան «Ով է հայը» խորագրով 

Ապրիլի 21-ին, Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում, տեղի հայ համայնքի կողմից կանցկացվի կլոր սեղան՝ «Ով է հայը» խորագրով, հայտնում է Պյատիգորսկի հայ համայնքի տելեգրամյան ալիքը։

Մասնակիցները կփորձեն սահմանել, թե ով է հայը եւ ինչ որակներով է նա օժտված, ինչ որակներ է պետք, որ ունենա։ Կլոր սեղանին կմասնակցեն փորձագետներ, եկեղեցականներ, երիտասարդական կառույցների ղեկավարներ։