Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ կհայտնի՞

Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ կհայտնի՞

Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի 16:45-ին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։  

Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Հայկ Ալումյանը նշել է, որ Ա․ Դանիբեկյանի նախագահությամբ դատարանը չի կարող սույն գործը քննող պատշաճ դատարան համարվել։ Բացի այդ, պաշտպանական կողմը գտնում է, որ Ա․Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ 

Ռ․ Քոչարյանի փաստաբանների միջնորդությանը միացել է նաև տուժողներից մեկի պաշտպանը։  

Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի այսօր, ժամը 16:45-ին։